ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արծվի պատմությունը

Արծվի պատմությունը
18.10.2023 | 18:28

Արծվի կյանքը ավելի երկար է իր տեսակի բոլոր թռչուններից:
Արծիվը կարող է ապրել մինչև 70 տարի, բայց այդքան ապրելու համար նա պետք է մի դժվարին որոշում կայացնի.
երբ արծիվը դառնում է 40 տարեկան, ճանկերը երկարում են, թուլանում ու ծռմռվում, որի հետևանքով նա այլևս չի կարողանում իր որսը բռնել ու պահել:

Նրա սուր կտուցը ծռվում է ու բթանում: Փետուրները հաստանում են, կպնում մարմնին ու նրա համար դժվարանում է թռչելը: Այս ժամանակ արծիվը 2 ընտրություն ունի՝ կամ պետք է մեռնի, կամ էլ 150 օր տևողությամբ մի դժվար ու ծանր ընթացքի միջոցով անցնի:
Այս ընթացքը անցնելու համար պետք է գնա բարձր լեռան գագաթին, որտեղ որ իր բույնն է: Այնտեղ արծիվն այնքան պետք է իր կտուցը հարվածի ժայռին, մինչև որ այն ընկնի:
Երբ կտուցն ընկնում է, պետք է այնքան սպասի, մինչև նոր կտուց աճի: Դրանից հետո արծիվը սկսում է քանդել իր ճանկերը: Երբ նոր ճանկեր են դուրս գալիս, արծիվը սկսում է պոկել իր բոլոր հին փետուրները:

Վերջապես, 5 ամիս ցավի, չարչարանքի միջով անցնելով արծվի համար նոր ծնունդ է սկսվում, և դրանից հետո նա ապրում է ևս 30 տարի:

Ինչու՞ է այս փոփոխությունն անհրաժեշտ: Շատ հաճախ մեր գոյությունն ապահովելու համար մենք պետք է նման վերափոխման միջով անցնենք: Երբեմն պետք է թողնենք անցյալի հուշերը, հին սովորությունները, ավանդույթները:
Միայն անցյալի ծանր բեռից ազատվելով կարող ենք պտուղ քաղել ներկա ժամանակից:

«Այժմ դուք ևս թոթափեցե՛ք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյանք և խեղկատակություն՝ ձեր բերաններից։ Մի՛ ստեք միմյանց. հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի»:

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Դիտվել է՝ 4240

Մեկնաբանություններ